Լրահոս
Սոցիալական
22:56
29.05.19
106

Փողոց փակելու սովորություն. «Գուդվին»-ի բողոքը

Երևանի կենտրոնում առավոտից կաթվածահար էր երթևեկությունը: Մի քանի ժամ ցուցարարները փակել էին Բաղրամյան պողոտան: Բողոքի ակցիայի կազմակերպիչները բուքմեյքերական ընկերության աշխատակիցներ էին: Նրանք խորհրդարանից պահանջում էին չեղյալ հայտարարել տնտեսական հարցերի հանձնաժողովի հավանությանն արժանացած մի օրինագիծ, որը սահմանափակում է հանրապետությունում բուքմեյքերական ընկերությունների աշխատանքը:
Այս օրինագծի հեղինակներից է խորհրդարանի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: Ցուցարարները նրան մեղադրում են Նոր Հայատանում մեշնորհի ձևավորմանը աջակցելու մեջ: