Լրահոս
Իրավական
17:42
26.03.21
38

Օնիկ Գասպարյանի հայցադիմումը վերադարձվել է այն հիմնավորմամբ, որ հայցատեսակը ճիշտ չէ. դատավորը պարզաբանում է

Img default alt hy

Կայացված է հայցադիմումը վերադարձնելու որոշում այն հիմնավորմամբ, որ հայցատեսակը, որն ընտրվել է ճիշտ չէ։ Դատարանն ունի պարտավորություն՝ մատնանշելու ճիշտ հայցատեսակը, վերադարձնել, որպիսի պարագայում իրենց իրավունքն է՝ կարող են շտկել և կրկին ներկայացնել կամ բողոքարկել։ Pastinfo.am-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյանը, որը օրեր առաջ վերադարձրել էր ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի հայցադիմումը։

Դատավոր Լիանա Հակոբյանը պարզաբանեց, որ ՀՀ վարչական դատարան ի սկզբանե ներկայացված է եղել երկու հայցադիմում՝ երկու տարբեր պահանջներով, մասնավորապես, մի հայցը եղել է անվավեր ճանաչելու պահանջով, երկրորդը՝ առոչինչ ճանաչելու պահանջում։ Նրա փոխանցմամբ՝ երկու հայցադիմումները մակագրվել է մեկ դատավորի, երկուսով էլ դատավորն արտահայտել է միևնույն դիրքորոշումը՝ գտնելով, որ երկու հայցատեսակն էլ սխալ է և դատավորը մատնանշել է ճիշտ հայցատեսակը։

«Արդյունքում ունենք հետևյալ պատկերը՝ երկու հայցադիմումներից մեկի առնչությամբ կողմը համաձայնվել է դատարանի մատնանշմանը, շտկել է հայցատեսակը, կրկին ներկայացրել և դատարանի կողմից ընդունվել վարույթ»,- նշեց նա՝ հավելելով, որ այնուհետև ներկայացվել է երրորդ հայցը, որը կրկնել է նախորդ հայցն՝ առոչինչ ճանաչելու պահանջով և իր նախագահությամբ արդեն մատնանշվել է նույն հայցատեսակը, ինչ նախորդ դատավորի կողմից։

«Արդյունքում ունենք մեկ գործ վարույթ ընդունված՝ այն հայցատեսակով, որը մատնանշել էր դատավորը, իսկ մյուս երկուսի վերաբերյալ ես այս պահին բողոք չեմ տեսել, բայց ըստ փաստաբանի տարածած լուրերի՝ երկու հայցատեսակով, որ վերադարձ է եղել, պետք է վերաքննիչ բողոք ներկայացվի»,- հայտնեց դատավոր Հակոբյանը։

Ինչ վերաբերում է հնարավոր ճնշումներին, դատավորը նշեց, որ դատավորներն աշխատում են անկախ և իր նկատմամբ որևէ ճնշում չի եղել։ Նրա խոսքով՝ դատավորի նկատմամբ ցանկացած ճնշում անօրինական վարքագիծ է , իսկ իր համար կա դատավոր, որը կարող է ունենալ ներքին անկախություն և կարող է չունենալ։

Ինչ վերաբերում է դատական օրենսգրքի փոփոխություններին, դատավորը հորդորեց իրավասու սուբյեկտին, ով լիազորված է բարձրացնել այդ օրինագծի սահմանադրականության հարցը բարձրացնել ՍԴ-ում, բարձրացնել այդ օրինագծի սահմանադրականության հարցը։