Լրահոս
Քաղաքական
15:15
01.03.21
68

Նոյեմբերին Օնիկ Գասպարյանը հրաժարական էր տալիս՝ չընդունվեց, հիմա պահանջ է ներկայացվում. Թագուհի Թովմասյան

Img default alt hy

Նոյմբերի վերջին ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը հրաժարականի դիմում էր գրել, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը, գրում է aysor.am-ը:

Նա հիշեցրեց, որ այդ մասին մամուլում հրապարակում եղել է, և ՊՆ-ն չի հերքել.

«Տեղեկությունների համաձայն՝ կառավարությունից են հորդորել Օնիկ Գասպարյանին շարունակել աշխատել, որպեսզի բանակը ցնցումների չգնա: Ի՞նչ պատահեց, որ նոյեմբերին մարդը հրաժարական էր տալիս՝ չէր ընդունվում, իսկ հիմա պահանջ է ներկայացվում», - ասաց պատգամավորը:

Նրա խոսքով՝ ինչ-որ բաներ են կատարվել, որոնք հասանելի չեն: