Լրահոս
Միջազգային
16:20
23.07.26
51

Նավթային տանկերի վրա հարձակումը Կարմիր ծովում անընդունելի է․ Կայա Կալլաս

Img default alt hy

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը դեմ է արտահայտվել բաց ծովում եմենցի հութիների կողմից տանկերների վրա հարձակումներին։ Այս մասին նա գրել է X-ի սոցցանցում։

«Նավթային տանկերի վրա հարձակումը Կարմիր ծովում անընդունելի է, անօրինական և էլ ավելի է լարում տարածաշրջանում պայթյունավտանգ իրավիճակը։ Նավագնացության ազատությունը պետք է պահպանվի ինչպես Հորմուզի նեղուցում, այնպես էլ Կարմիր ծովում», - գրել է նա։

Կալլասը նաև ընդգծել է, որ Սաուդյան Արաբիայի նկատմամբ ծովային շրջափակում մտցնելու հութիների սպառնալիքները ուղղակի վտանգ են ներկայացնում տարածաշրջանային անվտանգության համար։

Հուլիսի 22-ին Կալլասը հայտնել էր, որ ԵՄ ռազմածովային նավերը Միջերկրական ծովում ձերբակալել են տանկեր՝ ռուսական նավթի փոխադրման մեջ կասկածվելու պատճառով։ Նա հայտարարել է, որ Միջերկրական ծովում (IRINI առաքելություն) և Սոմալիի ափերի մոտ (ATALANTA առաքելություն) եվրոպական առաքելությունները մանդատ են ստացել «կասկածելի տանկերների» ձերբակալման համար։

ԵՄ ռազմածովային նավերը գտնվում են նաև Կարմիր ծովում՝ հութիների սպառնալիքներից նավագնացության պաշտպանության ASPIDES անվանումը կրող առաքելության շրջանակներում։ Երեկ այս առաքելության հրամանատարությունը կոչ է արել ԱՄՆ-ի, Իսրայելի և Սաուդյան Արաբիայի հետ առնչվող նավերին խուսափել Ադենի ծոցից և Բաբ էլ-Մանդեբի նեղուցից։