Լրահոս
Իրավական
21:26
22.07.26
48

Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով պաշտոնական գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Սիրանուշ Սահակյանն է ներկայացնելու Վարդանյանի շահերը Եվրադատարանում։ Ըստ փաստաբանի՝ գանգատում ներկայացված են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ութ հոդվածների խախտումներ: Պաշտպանական թիմը միայն վերջերս է ստացել Վարդանյանի դատավճիռը: Սահակյանի խոսքով՝ ադրբեջանական կողմը չէր տրամադրում դատավճիռը, ինչի հետևանքով հնարավոր չէր Եվրոպական դատարանում սկսել վարույթը: