Լրահոս
Հասարակական
22:15
22.07.26
43

Վճարովի՞ է դարձել երեխաների բուժսպասարկումը Հայաստանում. աղմուկ՝ պոլիկլինիկաներում և նախարարի էջում

Երեխաների բուժսպասարկման ոլորտում ներդրված համավճարի համակարգը դարձել է ծնողների դժգոհությունների պատճառ։ Քաղաքացիները ահազանգում են, որ պոլիկլինիկաներում նեղ մասնագետների խորհրդատվության համար իրենցից գումար են պահանջում, այդ թվում՝ այն դեպքերում, երբ երեխան գրանցված է տվյալ բուժհաստատությունում։ Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամից պարզաբանում են՝ համավճարը կիրառվում է միայն սահմանված դեպքերում, իսկ գրանցված քաղաքացիների համար ծառայությունները շարունակում է ֆինանսավորել պետությունը: