Լրահոս
Հասարակական
10:30
23.07.26
30

Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու

Img default alt hy

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ հուլիսի 23-ին ժամը 09:30-15:00-ն կդադարեցվի Վերին Դվին գյուղի ջրամատակարարումը։

Ժամը 09:30-17:00-ն կդադարեցվի ք.Արթիկ Մ.Բաղրամյանի, Մ.Բաղրամյանի 1, 2, 3 նրբանցքների ջրամատակարարումը։

Ժամը 09:30-15:00-ն կդադարեցվի Վերին Արտաշատ, Նորաշեն գյուղերի ջրամատակարարումը։

Ժամը 09:50-17:00-ն կդադարեցվի Մարալիկ քաղաքի ջրամատակարարումը։

Ժամը 10:00-13:00-ն կդադարեցվի ք.Ճամբարակ Պ.Սևակի փողոցի, Տիգրան Մեծի 2 շենքի ջրամատակարարումը։

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ հուլիսի 23-ին ժամը 10:15-20:00-ն կդադարեցվի ք.Գորիս Վանքի Տափ 6-15 շենքերի ջրամատակարարումը։

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: