Լրահոս
Հասարակական
14:34
23.07.26
47

Դիլիջանում «Lixiang L7»-ը բախվել է ճամփեզրի բազալտե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավոր

Img default alt hy

Այսօր՝ հուլիսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 06։40-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին, Դիլիջան քաղաքի Մաքսիմ Գորկի փողոցում Երևանի բնակիչ 42-ամյա Մնացական Ա․-ն իր վարած «Lixiang L7» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճամփեզրի բազալտե արգելապատնեշներին, ապա երկաթե դարպասին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Դիլիջան» բժշկական կենտրոն։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ։