Լրահոս
Հայաստան
11:52
04.03.21
49

«Կարծում եմ՝ Փաշինյանի դեմ պետք է քրեական գործեր հարուցել և հետապնդել»․ Վազգեն Մանուկյան

Img default alt hy

«Ինձ չի հետաքրքրում, թե ինչ հարցեր են տալու, որովհետև ես ո՛չ մի հարցի չեմ պատասխանելու, ո՛չ մի ցուցմունք չեմ տալու, ես ասել եմ նախադասություններ, թող իրավաբանները մեկնաբանեն՝ այդ նախադասություններն ինչ են նշանակում, ես ինքս ոչ մի ցուցմունք տալու առիթ կամ պատճառ չունեմ»,- այսօր Քննչական կոմիտե մտնելուց առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

Նա երեկ էր Քննչական կոմիտեից ստացել  ծանուցագիր, որից պարզ էր դառնում, որ իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր կատարելու փաստի առթիվ 2021 թ․ փետրվարի 20-ին հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով, և որոշում է կայացվել Վազգեն Մանուկյանին գործում ներգրավել՝ որպես մեղադրյալ։