Լրահոս
Երևան
22:45
06.05.19
146

«Կարգին» գնումներ և աշխատավարձեր՝ Երևանի քաղաքապետարանում

Երևան են հասել Կամազ մակնիշի աղբատար մեքենաները, որոնք քաղաքապետարանը գնել էր առանց մրցույթի՝ մեծ սկանդալով: Ավագանու ընդդիմադիր անդամները ակնարկում էին կոռուպցիոն հնարավոր գործարքի մասին, քանի որ միտում էին տեսնում Հայկ Մարությանի գործողություններում: Ու այս մեղադրանքներից դեռ չմաքրված, Մարությանի հասցեին նորերերն են հնչում: Նշանակումից կես տարի անց,, նա որոշել է երկու անգամ ավելացնել սեփական աշխատավարձը, մոտ 30 տոկոսով էլ՝՝ քաղաքապետարանի աշխատակիցներինը: Այս որոշման համար Մարությանին քննադատում են անգամ «Իմ քայլի» նրա գործընկերները: