Լրահոս
Հայաստան
17:09
27.05.19
120

«Հյուսիս-հարավ». քրեական բացահայտումներ

Img default alt hy


ՙՀյուսիս-հարավ՚ ծրագրի քրեական գործի նախաքննությունը պարզել է, որ չհիմնավորված խորհրդատվական ծառայությունների համար դուրս է գրվել շուրջ 1.2 մլրդ դրամ: Պարզվել է, որ Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի ճանապարհների շինարարական աշխատանքների ընթացքում ակնհայտ չհիմնավորված խորհրդատվական ծառայություններ մատուցելու վերաբերյալ երկու ընկերությունների միջև 3 տարի առաջ կնքվել է 2 պայմանագիր, որոնց հիման վրա նրանցից մեկի անունով դուրս են գրվել հարկային հաշիվներ: Նախաքննությունը շարունակվում է: