Լրահոս
Հայաստան
13:38
04.03.21
79

«ՀՀ ԶՈՒ-ի մարտունակության վերականգնման համար, ըստ փորձագետների, անհրաժեշտ է 3 մլրդ դոլար». Քոչարյան

Img default alt hy

«Թուրքիայի ազդեցությունը տարածաշրջանում մեծանում է: Մենք՝ որպես Ռուսաստանի ռազմաքաղաքական դաշնակից, պարտվել ենք, Ադրբեջանը՝ որպես Թուրքիայի դաշնակից, հաղթել։ Կարծում եմ, որ մենք պետք է գտնենք Ռուսաստանի հետ այնպիսի ինտեգրման բանաձև, որը մեզ թույլ կտա արագ վերականգնել մեր զինված ուժերը», - ասել է Քոչարյանը:

Ըստ նախկին նախագահի՝ ներկայում իշխանությունները, թաքնվելով ռազմական գաղտնիքի հետևում, չեն խոսում կորուստների մասշտաբի մասին՝ ոչ նյութական, ոչ էլ մարդկային։ Վերականգնման համար, ըստ մասնագետների, անհրաժեշտ է մոտ 3 միլիարդ դոլար:

«Անհրաժեշտ է վերականգնել զինված ուժերը՝ որպես տարածաշրջանի ամենամարտունակ բանակ»,- մանրամասնել է Քոչարյանը:

Բացի այդ, նախկին նախագահը հավելել է, որ այդ նպատակին հասնելու համար առաջին հերթին անհրաժեշտ է արդյունավետ կառավարում: Ըստ նրա՝ առջևում շատ անելիք կա, որը նույնպես պահանջում է հանրային համախմբում և մտավոր վերնախավի առկայություն, որն ընդունակ է կանխատեսել սպառնալիքները և լուծումներ գտնել: