Լրահոս
Երևան
22:28
04.05.19
184

Երևանի քաղաքապետարանում ոմանք կարգին աշխատավարձ կստանան

Նոր սկանդալ է հասունանում քաղաքապետի ու քաղաքապետարանի շուրջ: Հայկ Մարությանը որոշել է անսպասելիորեն բարձրացնել քաղաքապետարանի աշխատողների, այդ թվում՝ իր աշխատավարձը։ Ըստ ներկայացվող նախագծի, Մարությանը նախկին 575 հազար դրամի փոխարեն կստանա ամսական 1 միլիոն 200 հազար դրամ: Ի դեպ՝՝ այդքան ստանում է երկրի վարչապետը: Ընդ որում աճելու է նաև քաղաքապետարանի հաստիքացուցակը, որի ուռճացված լինելուց բողոքում էր հենց ներկայիս իշխանությունը: