Լրահոս
Իրավական
22:20
28.05.19
128

Դատավորներն անգործունակ են ճանաչում ԲԴԽ-ն

Բարձրագույն դատական խորհուրդն առաջիկայում նիստ կգումարի, որտեղ կքննարեն Դատավորների արտահերթ ընդհանուր ժողովի՝ ԲԴԽ–ին վերաբերող հայտարարությունը։ Ինչպես գիտեք, մոտ 6 ժամ արտահերթ ժողով են արել մեր երկրի դատավորները, արձանագրել, որ Բարձրագույն դատական խորհրդի անգործությունը չի երաշխավորում դատավորների անկախությունը: Նրանք հավաքվել էին՝ վճռելու, թե ինչ ընդհանուր կարծիք ունեն այս ամիս իրենց մասնագիտության շուրջ ստեղծված սկանդալային իրադրության մասին: Դատարանների մուտքերն ու ելքերը փակելու՝ վարչապետ Փաշինյանի կոչով տեղի ունեցած ակցիայի, անցումային արդարադատության ու վեթինգի մտադրությունների ֆոնին դատավորները կոչ են անում ձեռնպահ մնալ դատարանների բնականոն աշխատանքը խոչընդոտող ցանկացած գործունեությունից: