Լրահոս
Հայաստան
17:29
25.02.21
57

Բոլորիս անունից կոչ եմ ուղղում վարչապետի աթոռին կառչած անձին՝ դու ունես ճանապարհ՝ անցնցում հեռանալ, կարդալ քո հրաժարականը և նետվել պատմության աղբանոցը. Իշխան Սաղաթելյան

Հանրապետության հրապարակում զուգահեռ ցույց է տեղի ունենում մենք, ի տարբերություն այս խելագարի, մեր ժողովրդին սև ու սպիտակի չենք բաժանում, այնտեղ ևս մեր հայրենակիցներն են, որոնց մի մասը մոլորության մեջ է դեռ, և կոչ ենք անում բոլորին՝ բաց թողել այդ խելագարին և գալ միանալ ժողովրդին. Երևանի Ազատության հրապարակում «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ժամանակ ասաց ՀՅԴ անդամ Իշխան Սաղաթելյանը:

«Բոլորիս անունից կոչ եմ ուղղում մեկ անգամ ևս վարչապետի աթոռին կառչած անձին, դու ունես ճանապարհ՝ անցնցում, հեռանալ  կարդալ քո հրաժարականը և նետվել պատմության աղբանոցը: Մենք պատրաստ ենք Նիկոլ Փաշինյանի անցնցում հեռացման պահանջով մեկ կետով և մեկ օրակարգով հանդիպել ու քննարկել արագ հեռացման հարցը, մենք այդ միջանցքը և հնարավորությունները թողնում ենք: Մեր մայրաքաղաքում քաղաքացիական բախում չպետք է տեղի ունենա, նա պետք է դիմում գրի և հրաժարական տա և հեռանա»,– հայտարարեց նա:

Իշխան Սաղաթելյանը նշեց, որ Հանրապետության հրապարակում Փաշինյանը հասարակության լարում է միմյանց հանդեպ. «Հրապարակում գտնվող սրիկան ժողովրդին ասում է, որ մենք ժեխ ենք ասել, անպատվել ենք, նորից նա փորձում է ժողովրդին տանել բախման, պառակտման, երկիրը տանի ցնցման, պետականությունը տանի վերջնական կործանման, մենք դա թույլ չենք տալու  ունենք խնդիր՝ մեկ մարդու գերագույն գլխավոր խեղկատակ Նիկոլ Փաշինյանի հետ»:

Իշխան Սաղաթելյանը, դիմելով հավաքի մասնակիցներին, առաջարկեց երթով շարժվել Բաղրամյան պողոտայով և գնալ Ազգային ժողով, որտեղ նիստ է տեղի ունենալու, և ներկայացնել պահանջը, ապա կրկին վերադառնալ Ազատության հրապարակ: