Լրահոս
Հասարակական
17:05
27.05.19
139

Ատելության անպատիժ խոսք

Img default alt hy


Շաբաթ՝ Ազատության հրապարակում՝ Նիկոլ Փաշինյանի աջակիցների հանրահավաքի ժամանակ կազմակերպիչներից Ջիվան Աբրահամյանը հարթակից սպառնալիքներ է տեղացել Արցախի նախագահի հասցեին: Հաջորդ օրը ատելության ու սպառնալիքի խոսքի համար Ջիվան Աբրահամյանը բերման է ենթարկվել Ոստիկանության կենտրոնական բաժին: Ժամեր անց դուրս եկել ու հենց ոստիկանության բաժնի դիմաց էլ ֆեյսբուքյան լայվ արել: Նա վերահաստատել է հանրահավաքին հնչեցրած իր մտքերը, Բարգավաճ Հայաստանի պատգամավորներին անվանել կապիկներ և հորդորել, որ նրանք հանգիստ նստեն տեղները ու կոճակ սեղմեն: Ջիվան Աբրահամյանը նաև ասել է, որ շուտով մամուլի ասուլիս կանի ու շատերին ցույց կտա իրենց իսկական տեղը: Թեև Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը հայտարարեց, որ ակցիան կապ չունի իրենց հետ, սակայն հետո համացանցում տեսանյութ տարածվեց, թե ինչպես է Ջիվան Աբրահամյանը մասնակցում Իմ քայլի քարոզարշավին: