Լրահոս
Արցախ
23:36
24.05.19
144

Արցախցի Միշայի ռուս բարեկամը

Շարունակվում է սկանդալը ռուսական՝ մանկական ձայնը նախագծի շուրջ: Առաջին ալիքը չեղյալ է հայտարարել եզրափակչի արդյունքները, որոնցով հաղթողն էր երգչուհի Ալսուի դուստրը։ Կազմակերպիչները վերստուգել են քվեարկությունը ու կարծում են, որ մանկական նախագծում մեծական խարդավանք է եղել: Ինչպես գիտեք, Հայաստանը ներկայացնող փոքրիկ արցախցին՝ Միշան, չէր անցել մրցույթի եզրափակիչ փուլ, բայց կարծում է, որ հաղթել է այն պահին, երբ բեմից ներկայացել է այսպես՝ ես Ստեփանակերտից եմ՝ Հայաստանից: Այսօր Միշան ելույթ կունենա Ձայնի գալահամերգին, իսկ նրա ձայնը զբոսաշրջիկներ է տանում Արցախ: Իմ գործընկեր Ծովինար Բարխուդարյանը հանդիպել է ննրանցից մեկի հետ: Յանա Լիսիցինան սիրահարվել է Միշայի հայրենիք Արցախին: