Լրահոս
Հայաստան
19:07
04.03.21
86

Առանց Լևոն (Արոնյան) Հայաստան

Img default alt hy

Պատերազմական, քաղաքական թոհուբի մեջ մի տեսակ անուշադրության մատնվեց Լևոն Արոնյանի հեռացումը Հայաստանից։ Բայց սա զուտ շախմատային խնդիր չէ։
Արոնյանի նման դեմքերը ազգերի և պետությունների խաղաղ մրցակցությունում ապահովում են քո տեղը՝ ազգերի և պետությունների բարձրագույն խմբում։ Նման անուն-ազգանուններ ունեցող պետությունները միշտ այլ, ավելի բարձր կարգի են։ Սա չգրված, բայց բոլորի կողմից ընդունվող օրենք է:

Արոնյաններ քիչ կան աշխարհում։ Շատ ավելի ուժեղ, հարուստ և զարգացած պետություններ Արոնյան չունեն։ Ընդանրապես պետք է հասկանալ, որ Արոնյան ունենալը, զարգացնելը, պահելը շատ բարդ խնդիր է։ Եվ դա երբեք ինքնահոսով չի լինում։

 Խորհրդային Հայաստանում մենք ունեինք Տիգրան Պետրոսյան և Ռաֆայել Վահանյան ու մեծ թիվ բարձրակարգ գրոսմայստերներ։ Անկախ Հայաստանում (մինչև 2018 թ.) մենք ունեցել ենք Լևոն Արոնյան, Համաշխարհային օլիմպիադայում, աշխարհի առաջնությունում հաղթող չեմպիոն թիմեր և մեծ խումբ բարձրակարգ գրոսմայստերներ։

Նորից եմ ուզում շեշտել՝ Արոնյանը զուտ շախմատային թեմա չէ, այն այլ՝ լուրջ խորություն է պարունակում է իր մեջ։