Լրահոս
Քաղաքական
15:45
01.03.21
81

Անվտանգության խորհրդի տարածած պաշտոնական հաղորդագրության խայտառակ խմբագրումները. 168.am

Img default alt hy

Այսօր առավոտյան Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որին քննարկվել են արտաքին և ներքին անվտանգային օրակարգին, մարտահրավերներին ու դրանց հաղթահարման ուղիներին վերաբերող հարցեր:

Նշենք, որ նիստին չեն մասնակցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ու Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը:

 168.am-ի փոխանցմամբ, ն
իստից հետո Անվտանգության խորհուրդը տարածեց հաղորդագրություն էր, որ «օրենքի համաձայն, ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի, որպես բարձրագույն զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնող անձի, նշանակման և ազատման առաջարկության հիմքում ընկած է կառավարության ղեկավարի հայեցողությունը։ ՀՀ նախագահը, լինելով Սահմանադրության պահպանմանը հետևող կարևորագույն ինստիտուտ, պարտավոր է միանշանակ կերպով ցուցաբերել համապատասխան մոտեցում» (տառացի մեջբերում հաղորդագրությունից.- Ա.Ս.):

Կարճ ժամանակ անց, Անվտանգության խորհրդի տարածած հաղորդագրությունը ենթարկվեց խմբագրման, ըստ որի, «ընդունելով, որ Սահմանադրության համաձայն, Հանրապետության նախագահը, որպես Սահմանադրության պահպանմանը հետևող կարևորագույն ինստիտուտ, ունի զինված ուժերի բնագավառում՝ զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմը նշանակելու և ազատելու հայեցողական այլընտրանքային լիազորություն» (տառացի մեջբերում հաղորդագրությունից.- Ա.Ս.


Սակայն ՀՀ Անվտանգության խորհրդի պաշտոնական հաղորդագրության խմբագրումներն այսքանով չեն ավարտվում։

 Անվտանգության խորհրդի տարածած հաղորդագրության առաջին տարբերակում  ասված է, որ Անվտանգության խորհուրդը Հանրապետության նախագահին կոչ է անում բավարարել ՀՀ վարչապետի` Գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու միջնորդությունը և ստորագրել համապատասխան հրամանագիր։

Եվ սա՝ այն դեպքում, երբ Անվտագության խորհուրդը ՀՀ նախագահին կոչ անելու իրավունք չունի։

Թերևս ինչ-որ մեկը Անվտանգության խորհրդի ղեկավար Արմեն Գրիգորյանին, այնուամենայնիվ, հասկացրել է, որ ՀՀ նախագահին կոչ անելու իրավունք չունեն, ինչի արդյունքում՝ պաշտոնական հաղորդագրությունը կրկին խմբագրվում է՝ «կոչ անելը» դարձնում են «առաջարկում է»։