Լրահոս
Քաղաքական
22:02
06.06.19
116

Անհասկանալի ռազմավարություն և գաղափարախոսություն

Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը նախորդել էին մի քանի միջադեպեր: Մայիսի 18-ին Ազատության հրապարակում Փաշինյանի աջակիցները հարթակից բռնության կոչեր էին արել Արցախի ղեկավարության հասցեին: Հհայհոյել, հարձակվել էին Ազատության հրապարակով անցնող դաշնակցական գործիչ Հրանտ Մարգարյանի վրա, որն այդ պահին թոռների, հարսի հետ էր եղել: Այդ դեպքերով ոստիկանությունը գործ չի հարուցել՝ պատճառաբանելով հանցակազմի բացակայությունը: 
Հրանտ Մարգարյանիի վրա ենթադրյալ հարձակվածներից մեկին՝ ՀԱԿ ակտիվիստ Վարդան Հարությունյանը հունիսի երեքին ոստիկաններին հայտնել էր, թե ծեծել են իրեն: Այս դեպքի առթիվ քրեական գործ հարուցվել է ու դաշնակցության երիտասարդական թևի ներկայացուցիչ էր բերման ենթարկվել: Նրան ստորագրությամբ բաց էին թողել, երբ դաշնակցականները հունիսի 4-ին ակցիա էին արել ոստիկանության կենտորնական բաժնում՝ ինքնակամ հայտարարություն տալով, թե ակտիվիստին ծեծողը իրենցից յուրաքանչյուրն է: