Լրահոս
Քաղաքական
14:31
31.03.21
75

Անեկդոտ պատմել, երգել կամ պարել, ճաշ եփել. ինչպե՞ս է արտահայտվել Աննա Հակոբյանի բարոյական աջակցությունը․ Yerkir.am

Img default alt hy

Yerkir.am-ը գրում է․

Փաշինյանը նոյեմբերի 27-ի իր տեսաուղերձում, անդրադառնալով պատերազմի ժամանակ Աննա Հակոբյանի` հրամանատարական կետում լինելու իրողությանը, հայտնեց, որ Աննա Հակոբյանն իր հանձնարարությամբ է գնացել հրամանատարական կետ՝ բարոյական աջակցություն, զորակցություն ցուցաբերելու։

Վարչապետը կամ գերագույն գլխավոր հրամանատարը ո՞ր իրավական ակտով է իրավասու ռազմական դրության, ընթացող պատերազմի պայմաններում հանձնարարել քաղաքացուն՝ հրամանատարական կետում ցուցաբերել բարոյական աջակցություն:  Ո՞ր իրավական ակտով են նկարագրվում բարոյական աջակցությունը, սահմանվում դրա ձևերը և մեխանիզմները. այս և մի շարք այլ հարցադրումներով նամակ էինք ուղարկել ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանին՝ խնդրելով ներկայացնել պարզաբանումներ:

Մեկ ամիս և 20 օր անց ստացված պատասխանն առավել քան ուշագրավ էր. գրությամբ բարձրացված հարցերը չեն վերաբերում ՀՀ ՊՆ գործառույթներին: «Ինչ վերաբերում է վարչապետի տիկին Աննա Հակոբյանի՝ հրամանատարական կետում գտնվելու հարցինապա նշված հարցին հրապարակային ելույթի ժամանակ սպառիչ կերպով անդրադարձել է ՀՀ վարչապետը»,- նշված է պատասխանի մեջ:

Հիշեցնենք՝ հարցրել էինք նաև, թե ի՞նչ կարգավիճակ ունի ի պաշտոնե Աննա Հակոբյանը, որը ստացել է հրամանատարական կետում բարոյական աջակցություն ցուցաբերելու հատուկ հանձնարարություն, և ի՞նչ նոր կարգավիճակում է հայտնվել հանձնարարությունն ստանալուց հետո, ո՞ւմ հրամանով է թույլատրվել վարչապետի տիկին Աննա Հակոբյանին՝ գտնվել Արցախի հրամանատարական կետում, քանի՞ օր է մնացել Աննա Հակոբյանը հրամանատարական կետում, կարո՞ղ էին այնտեղ մուտք գործել այլ հայուհիներ ևս, որոնք ցանկանում էին բարոյական աջակցություն ցուցաբերել հրամանատարական կազմին: 

Փաստորեն, հրամանատարական կետ մարդկանց մուտք ու ելքը, նրանց կարգավիճակը և կատարած այս կամ այն գործողությունները, ըստ Վաղարշակ Հարությունյանի տրամաբանության, չեն առնչվում ՀՀ ՊՆ գործառույթներինԱյդ դեպքում՝ հետաքրքիր է, թե ո՞ւմ են առնչվում դրանք. Առողջապահության կամ Շրջակա միջավայրի նախարարությունը կարո՞ղ են տեղյակ լինել այդ հարցերից: Գուցե կառավարությանը ենթակա Միջուկային անվտանգության կարգավորման կամ Վիճակագրական կոմիտեի՞ն դիմենք:

Մեր նամակի մեջ կար նաև հետևյալ կարևոր հարցը՝ կոնկրետ ինչպե՞ս է արտահայտվել բարոյական աջակցությունը՝ հրամանատարների համար ճաշ եփելթեյ դնելամանները լվանալշորերը լվանալերգել կամ պարելանեկդոտ պատմել, թե՞ այլ գործառույթներ (խնդրել էինք նշել դրանք)Դե, քանի որ, ըստ Վաղարշակ Հարությունյանի, ՊՆ-ի գործառույթների հետ սա էլ առնչություն չունի, երևի թե այս հարցով էլ առաջիկայում դիմենք կա՛մ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության, կա՛մ  կրթության տեսչական մարմնին: 

ՊՆ գլխավոր քարտուղարության զավեշտալի պատասխանի մի քանի տողը ձևակերպվել է մեկ ամիս քսան օրում: Հավանաբար, սպասել են, որ այն տնտղի նաև նախարար Վաղարշակ Հարությունյանը: Միայն նա կարող էր հրամանատարական կետում գտնվելու մասին կարևորագույն իրավական հարցերի պատասխանները տեսնել վարչապետի հրապարակային ելույթերում, ավելին` այդ խելացնոր կամառավել շատկասկածելի հայտարարությունները համարել «սպառիչ անդրադարձներ»: 

Վերոնշյալն ամբողջովին ցուցադրում է ՀՀ պաշտպանության նախարարության ողջ մերկությունն ու ցույց տալիս, որ հսկայական այդ հիմնարկը վերածվել է մի վարչապետ-արկածախնդրի աշխատակազմին կից գրասենյակի: Եվ ամենասարսափելին այն է, որ այդ նույն քաոսն առավել մեծ ծավալներով առկա է եղել պատերազմի ճակատագրական օրերին, և ռազմական այս հսկա գերատեսչությունը վերածված է եղել գերագույն գլխավոր ընտանիքի դավադիր քմահաճույքների կատարման և կասկածելի հրահանգավորումների պլացդարմի:

Ահա թե ինչու տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ: 

Հ.Գ. Մի հարց պարոն Վաղարշակ Հարությունյանին` պարո՛ն նախարար, իսկ, ընդհանրապես, հայրենիքի պաշտպանության խնդիրը ներկայումս ՊՆ գործառույթներին առնչվո՞ւմ է, թե՞ ոչ: