Լրահոս
Հայաստան
22:01
31.10.21
46

«Աղքատ հպարտների» արտագաղթը՝ «ռեկորդների» երկրից

Մարդու կենսական կարիքներից է՝ իմանալ, որ ապրում է ուժեղ, անվտանգ, հաղթող պետությունում: Երևի այդ պատճառով խոպանի սեզոնի ավարտին էլ Զվարթնոցի ժամանման սրահները կիսադատարկ են, Երևանից լիքը ինքնաթիռներ են օդ բարձրանում՝ հետները տանելով նոր Հայաստանի երազներն ու հույսերը:

Այս տարվա հունվարից օգոստոս Հայաստանից միայն ինքնաթիռով մեկնել և չի վերադարձել 64 հազար 76 մարդ: Մեծ մասը մեկնում է հյուսիս: Ռուսաստան ներգաղթյալների թվով Հայաստանն առաջին եռյակում է: