Լրահոս
Հայաստան
20:16
01.11.21
42

Ադրբեջանին հանձնված Սյունիքի ճանապարհահատվածն ԱԱԾ փոխտնօրենը համարում է անվտանգ

Հայաստանի սահմանների անվանգությունը մի քանի անհայտով հավասարում է դարձել մեր քաղաքացիների համար: Չգիտեն աչքի տեսածին հավատալ, թե՞ իշխանության պնդումներին, իբր անվտանգ է Գորիս-Կապանի այն հատվածը, որը մոտ մեկ տարի է հանձնվել է թշնամուն:

Անցած շաբաթ էին ադրբեջանցիները կանգնեցրել Գորիսի բնակչի մեքենան, հայհոյել, փորձել իջեցնել նրան: Այսօր ԱԱԾ փոխտնօրենը խորհրդարանում պնդում է՝ անվտանգ է Որոտանի ճանապարհը: