Լրահոս
Արցախ
15:16
27.01.22
132

Ադրբեջանցիները Կարմիր շուկայի հարակից դիրքերից անկանոն կրակել են օդ

Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր շուկա  համայնքի հարակից դիրքերից հունվարի 27-ին՝ օրվա երկրորդ կեսին, Ադրբեջանի  զինված ուժերի ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից անկանոն կրակ են բացել դեպի օդ, ոչ գյուղի ուղղությամբ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատել է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Վահրամ Պողոսյանը: