Լրահոս
Աշխարհ
13:29
29.05.19
150

Ադրբեջանցի շռայլ խանումը

Img default alt hy

Մեծ Բրիտանիան հետաքննություն է իրականացնում ադրբեջանցի բանտարկված բանկի կառավարիչ Ջհանգիր Հաջիեւի կնոջ՝ Զամիրա Հաջիեւայի առեւտուրի վերաբերյալ: Ըստ տվյալների, Հաջիեւան Բրիտանական հայտնի Harrods խանութում ծախսել է 20 միլիոն ԱՄՆ դոլլար: Մեկ օրում նա ծախսել է 38,000 ԱՄՆ դոլլար շոկոլադի խանութում, 1,3 միլիոն՝ խաղալիքների խանութում եւ 760,000՝ հագուստի խանութներում, մի քանի միլիոն ԱՄՆ դոլլարով գնել է Cartier-ի ադամանդե ժամացույց եւ զարդեր, 317,000՝ օծաներիք եւ այլն: 

Ջհանգիր Հաջիեւը մի քանի տարի եղել է Ադրբեջանի բանկի կառավարիչ, իսկ 2015 թվականին՝ պաշտոնը թողնելուց հետո դատապարտվել է 15 տարի ազատազրկման՝ գումար շորթելու համար, տեղեկացնում է BBC-ն: