Լրահոս
Սոցիալական
23:16
25.05.19
165

24 տարի այգի խնամողը իրավունք չունի՞ մտնել այգի

Մի խումբ հողօգտագործողներ պնդում են, որ Երևանի քաղաքապետարանը՝ օրենք խախտելով օտարել է Դալմայի այգիների իրենց հողակտորները: 8 հողօգտագործող քաղաքապետարանին դատի է տվել: Երկար տարիների լռությունից հետո՝ այս տարի հողն օտարվել է ԵՊՀ շրջանավարտների միավորում ՀԿ-ին, և այդ տարածքում կառուցվելու է ՙՎերածնունդ՚ երիտասարդական ավանը։ Իրենց մշակած այգիների դիմաց, ոչ փոխհատուցում են խոստացել, ոչ էլ այգի՝ մեկ այլ տեղում: