Լրահոս
Հայաստան
10:27
27.01.22
120

ԶՈւ ԳՇ հանձնաժողովի անդամներին Մովսես Հակոբյանի գործով հրավիրում են դատարան․ «Ժողովուրդ»

Img default alt hy

ՀՀ գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանի հայտարարություններից հետո հարուցված քրեական գործով նոր զարգացումներ կան, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:

«Գրել էինք, որ 2021 թվականի մայիսի 4-ին Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել Ազգային անվտանգության ծառայությունում քննվող քրեական գործով։ Գեներալ-գնդապետը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 306-րդ հոդվածով (պետական գաղտնիք հրապարակելը)։ Հունիսի 29-ին գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել էր դատարան:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություներով՝ չնայած դատարանում նիստերը դռնփակ են անցկացվում, սակայն հետաքրքիր հանգամանք է առկա: 

Մասնավորապես, Զինված ուժերի գլխավոր շտաբում այժմ ստեղծված է հանձնաժողով, որոնց անդամներին հերթով հրավիրում են դատարան: Նման քայլի պատճառն այն է, որ ցանկանում են հենց այդ պաշտոնյաներից հասկանալ, թե որքանով են Հակոբյանի հայտարարությունները պետական գաղտնիք պարունակում»: