Լրահոս
Զինված ուժեր
17:32
27.01.22
126

Զորամիավորման հրամանատարը խրախուսել տարվա ընթացքում առավել բարձր արդյունքներ գրանցած զինծառայողներին

Img default alt hy

Զորամիավորման հրամանատարի տեղակալներն ու ենթակա զորամասերի հրամանատարները զեկուցել են կատարված աշխատանքների, մարտական պատրաստության, մարտական հերթապահության կազմակերպման, թիկունքային և տեխնիկական ծառայությունների վիճակի վերաբերյալ, նշել բացթողումներն ու առկա խնդիրները, հայտնում են Պաշտպանության նախարարությունից։

Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝ զորամիավորման հրամանատարը հանձնարարականներ է տվել արձանագրված թերությունների շտկման վերաբերյալ, խնդիրներ առաջադրել հետագա աշխատանքների կազմակերպման ուղղությամբ, խրախուսել տարվա ընթացքում առավել բարձր արդյունքներ գրանցած զինծառայողներին։