Լրահոս
Արցախ
21:15
31.10.21
55

Զգետնված հաղթանա՞կ, թե՞ ծրագրված պարտություն I հոկտեմբերի 31․ օր 35-րդ

«Զգետնված հաղթանա՞կ, թե՞ ծրագրված պարտություն» ֆիլմաշարը վավերագրում է 44-օրյա պատերազմը: Ֆիլմաշարի ամեն մասը ներկայացնում է պատերազմի յուրաքանչյուր օրը, արձանագրում օրվա տեղեկատվությունը:

31 հոկտեմբերի 2020, օր 35-րդ

Հայաստանի արտգործնախարարության միջոցով Ռուսաստանի նախագահին փոխանցած Փաշինյանի նամակին ինչու՞ է Ռուսաստանի արգործնախարարությունը պատասխանում:

Ի՞նչն էր հիմք հանդիսացել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության համար, որ հայտարարեց, թե «Այս պահի դրությամբ ՀԱՊԿ քարտուղարությունում հայկական կողմից օգնության խնդրանքով որևէ դիմում առկա չէ»:

Այն դեպքում, երբ Իլհամ Ալիևը դարձյալ պնդում էր, թե սա պայքար է Ադրնեջանի և Հայաստանի միջև, ինչու՞ էր Փաշինյանը կրկնում «Մենք պետք է գտնենք Ղարաբաղի հարցի այնպիսի լուծում, որն ընդունելի է և՛ Ադրբեջանի ժողովրդի համար, և՛ Հայաստանի ժողովրդի համար, և՛ Ղարաբաղի ժողովրդի համար»։