Լրահոս
Հասարակական
15:54
27.01.22
2 681

Խոր Վիրապից մի քանի կիլոմետր հեռավորության վրա խոշոր հրդեհ է բռնկվել (տեսանյութ)

Img default alt hy

Արարատի մարզում գտնվող Խոր Վիրապի վանքից մի քանի կիլոմետր հեռավորության վրա խոշոր հրդեհ է բռնկվել։

«Սպուտնիկ Արմենիա»-ի թղթակիցը տեղից հայտնում է, որ նախնական տվյալներով՝ խոտ է այրվում։

Տեսանյութերից պարզ է դառնում, որ տարածքում քամոտ է ու հնարավոր է, որ կրակը դրանից ավելի է ուժեղանում։ Ծուխն անգամ մինչև վանք է հասնում։

Կապ հաստատեցինք Արտակարգ իրավիճակների նախարարության հետ, որտեղից տեղեկացրին, որ դեռևս ահազանգ չեն ստացել և կապի մեջ են շրջակա միջավայրի նախարարության հետ` հստակ տեղը պարզելու համար։