Լրահոս
Քաղաքական
22:31
17.05.19
179

Ո՞վ պետք է ունենա դիվանագիտական անձնագիր. քննարկում ԱԺ-ում

Իշխանափոխությունից հետո պայթած սկանդալներից մեկն էլ դիվանագիտական անձնագրերի շուրջ էր: Նոր իշխանությունները հայտարարում էին, թե նախկինները դիվանագիտական անձնագրեր՝ ում ասես, որ չեն տվել: Անգամ մամուլում հայտնվեց մեծ ցանկ՝ կոնկրետ անուններով:
Այս սկանդալից մեկ տարի անց դիվանագիտական անձնագիր ունենալու հարցը այսօր նորից խորհրդարանում բարձրացրել են ԲՀԿ խմբակցության պատգամավորները: Նրանք փոխարտգործնախարարին առաջարկել են դիվանագիտական անձնագիր տալ խորհրդարանի արտաքին հարաբերություններով զբաղվող պատգամավորներին: