Լրահոս
Կրթություն և գիտություն
23:17
19.06.19
136

«Ոչ հայերեն» հայոց լեզու. մայրենին վտանգված է

Խորհրդարանում Լուսավոր Հայաստանից Անի Սամսոնյանը Կրթության և Գիտության նախարարից փորձել է պարզել, թե որն է հայոց լեզվի միասնական քննությունից՝ դիմորդների մոտ 20 տոկոսի կտրվելու պատճառը, նկատելով, որ աչքի տեղը ունքն էլ են հանել: Արայիկ Հարությունյանն ասել է, որ թեստերում փոփոխություններ անելով փորձել են գալ ՙնորմալ շողուլային վիճակի՚: Նախարարի հետ համաձայն չեն նաև Գիտությունների ազգային ակադեմիայում գործող՝ Լեզվի երիտասարդ պաշտպանների խորհուրդը: