Լրահոս
Հասարակական
22:47
03.06.19
129

«ՎԵՏՕ»-ն պահանջում է փակել «Սորոսի գրասենյակը» Երևանում

Ոստիկանները այսօր Վետօ շարժման անդամներրին չեն թույլատրել մոտենալ Սորոսի հիմնադրամի երևանյանի գրասենյակին: Ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև բախումներ են եղել: Այստեղ ՙՎետօն՚ երկրորդ անգամ է բողոքի ակցիա կազմակերպում: Այսօր այդ շարժմանը միացել են նաև Ադեկվադ հասարակական կազմակերպությունը, Ռամկավար Ազատական Կուսակցությունը, ՙՔաղաքացիական Գիտակցություն՚ հասարակական կազմակերպությունը և Ֆրանիսայում դեղին ժիլետների ակցիայի կազմակերպիչներից Քրիս Բերտերյանը: Վետօ շարժման կազմակերպիչներից Նարեկ Մալյանը կառավարությունից պահանջում է արգելել այս կազմակերպության գործունեությունը Հայաստանում: Չի հասկանում, թե ինչու է իշխանությունը պաշտպանում այս կառույցը: