Լրահոս
Քաղաքական
22:43
06.05.19
135

Ծառուկյանի պատասխան նամակը Միրզոյանին

Գագիկ Ծառուկյանը պատրաստ է մասնակցել բիզնեսն ու քաղաքականությունը տարանջատող օրենսդրական նոր փաթեթի մշակմանը: ԲՀԿ խմբակցության ղեկավարը այդ մասին գրել է խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանին ուղարկած բաց-նամակում: Ծառուկյանի՝ ձեռնարկատեր՝ լինել, չլինելու հարցը քննող էթիկայի հանձնաժողով ստեղծելու միտքից իշխանական թևը դեռ ձեռնպահ է մնում, մինչև ՀՔԾ-ն հարցի վերաբերյալ իրավական գնահատական տա: Հիշեցնեմ, որ արտախորհրդարանական «Քաղաքացու որոշում» կուսակցությունը առաջարկել էր Ծառուկյանին զրկել մանդատից, քանի որ նա ձեռնարկատեր է: