Լրահոս
Տարածաշրջան
17:12
26.01.22
211

Թուրքիայում Էրդողանի կուսակցության վարկանիշը շարունակում է նվազել

Img default alt hy

Թուրքական «Aksoy Araştırma» սոցիոլոգիական կազմակերպությունը երկրի տարածքում հարցումների է իրականացրել, որի համաձայն նախագահ Ռեջեփ Էրդողանի գլխավորած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության վարկանիշը կտրուկ նվազել է։ Կազմակերպության փոխանցմամբ՝ Էրդողանի կուսակցությունը վերջին մեկ տարվա նվազագույն ցուցանիշն է արձանագրել՝ շուրջ 30․1%։

Չնայած վարկանիշի անկմանը, այնումանայնիվ Էրդողանի գլխավորած կուսակցությունը հարցման արդյունքներով շարունակում է առաջին տեղը զբաղեցնել՝ երկրի քաղաքական կուսակցությունների շարքում: Թուրքիայի հիմնական ընդդիմադիր, քեմալական «Հանրապետական-ժողովրդական» կուսակցության օգտին պատրաստ է քվեարկել հարցվածների 28․9%-ը։

Էրդողանի կոալիցիոն գործընկեր, գորշ գայլերի քաղաքական թևը հանդիսացող «Ազգայնական շարժում» կուսակցության հետ կազմած «Հանրապետություն» դաշինքի վարկանիշը, սակայն, զիջում է ազգայնական «Լավ» կուսակցության հետ ընդդիմադիր ՀԺԿ-ի կազմած «Ազգ» դաշինքի ընդհանուր ձայներին:

Այսպիսով առաջիկա խորհրդարանական ընտրություններին նույնպես դաշինքներով գնալու դեպքում իշխանական  դաշինքը, ըստ հարցման արդյունքների, ձայների 38%-42.5% հարաբերակցությամբ կարող է զիջել ընդդիմադիր դաշինքին: