Լրահոս
Տարածաշրջան
23:26
27.01.22
110

Թուրքիայի ԱԽ նիստում քննարկվել է Հայաստանի հետ հարաբերությունների հարցը

Img default alt hy

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի նախագահությամբ Անկարայում տեղի է ունեցել Ազգային անվտանգության խորհրդի նիստը, հայտնում է «Սպուտնիկ Ադրբեջան»-ը։

«Հանդիպմանը քննարկվել են առաջիկայում Հայաստանի հետ հարաբերություններում ձեռնարկվելիք քայլերը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդում կարևորել է Հարավային Կովկասում ստեղծված համագործակցության մեխանիզմների կատարելագործումը` կողմերի, առաջին հերթին` Թուրքիայի և Հայաստանի կառուցողական և անկեղծ ջանքերի միջոցով: