Լրահոս
Քաղաքական
17:26
19.06.19
131

Տեղի կունենա «Ադեկվադ դիսկուրս» կոնֆերանս

Img default alt hy

2019թ. հունիսի 20-ին տեղի կունենա «Ադեկվադ» ՀԿ նախաձեռնած «Ադեկվադ դիսկուրս» կոնֆերանսը, որի ընթացքում հրավիրված փորձագետներն ու քաղաքական գործիչները կխոսեն Հայաստանում և տարածաշրջանում ստեղծված իրավիճակի մասին։

Երեք սեկցիաներով անցկացվող պանելային քննարկումները նվիրված կլինեն Հայաստանի ներքաղաքական զարգացումներին, արտաքին և անվտանգային խնդիրներին, ինչպես նաև մեր երկրում սկիզբ առած դատաիրավական համակարգի վերափոխումներին։ Պանելային քննարկման մասնակիցների զեկույցներին կհետևի կարծիքների փոխանակում հրավիրված մասնագետների և դահլիճում ներկա այլ մասնակիցների հետ։

Պանելային քննարկումները կընդմիջվեն սուրճի հյուրասիրությամբ, որի ընթացքում՝ ոչ ֆորմալ միջավայրում, կշարունակվեն կոնֆերանսի առաջ քաշած խնդիրների քննարկումն ու լուծումների որոնումը։

«Ադեկվադ դիսկուրս»-ը տեղի կունենա Երևանի DoubleTree by Hilton հյուրանոցի Milano Hall սրահում։ Մասնակիցների գրանցումը՝ 09։30-ին, կոնֆերանսի սկիզբը՝ 10։00-ին։