Լրահոս
Հասարակական
13:27
28.01.22
130

Սպասում է՝ ՊՆ աշխատակազմին վարակի, նոր թեստ հանձնի

Img default alt hy

«Hraparak.am»-ը գրում է․

«Զարմանալի մարդիկ են էս ՔՊ-ականները՝ իշխանության ու երկրի կեսը հիվանդ է, քանի օր է մամուլը գրում է, որ Սուրեն Պապիկյանի մարդաշատ հարսանիքից հետո այդ միջոցառման մասնակիցները մեկը մյուսի հետևից հիվանդանում են կորոնավիրուսով, իսկ հարսանիքի գլխավոր անձը՝ փեսան պարզվում է, դեռ թեստ էլ չի հանձնել։ Նա այսօր Եռաբլուրում լրագրողներին ասել է․ 

«Կորոնավիրուսի թեստ պատրաստվում եմ հանձնել այսօր»: 

Այսինքն, Նիկոլ Փաշինյանն ախտանիշներ չուներ, բայց թեստ է հանձնել և պարզել, որ հիվանդ է, մի շաբաթ առաջ կայացած հարսանիքի մասնակիցների կեսը հիվանդ է՝ փեսան՝ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը դեռ թեստ էլ չի հանձնել։ 

Սպասում է, որ ՊՆ աշխատակազմին էլ մի լավ վարակի՝ նոր թեստ հանձնի»։