Լրահոս
Հասարակական
21:44
14.05.19
154

Սիսիանի ֆիզկուլտուրնիկների շենքն ամեն պահի կարող է փլվել

Սիսիանի ֆիզկուլտուրնիկների շենքն ամեն րոպե կարող է փլվել: Բնակիչները լսել են, թե ոնց էր իրենց քաղաքի քանդվող շենքերի՝ Լենինի ու Ստալինի ժամանակներից բարձրացվող հարցը հասել Նոր Հայաստանի խորհրդարանական ամբիոն ու Նիկոլ Փաշինյանն էլ ասել էր, թե վթարային շենքերի խնդիրը կլուծվի, եթե Սիսիանի բոլոր խանութները ՀԴՄ կխփեն: Բնակիչները լսել են նաև Փաշինյանի 100 փաստը՝ Նոր Հայաստանի մասին, հատկապես՝ 4-րդ կետը, թե երկրում 82 միլիոնով ավելի ՀԴՄ է տպվել: