Լրահոս
Քաղաքական
23:32
20.06.19
208

Շուրջօրյա հարկային «ահազանգ»՝ Ազգային Ժողովի դիմաց

Իշխող ուժի՝ արագը դանդաղն է, բայց առանց ընդհատումների բարեփոխումների ձևը արտախորհրդարանական ընդդիմության սրտով չէ: Հատկապես հարկային սպասվող փոփոխություններից դժգոհ Ահազանգ նախաձեռնության անդամները արդեն մետ 30 ժամ է՝ նստած են խորհրդարանի մոտ, որպեսզի, իրենց խոսքով, երկիրն ավելի աղքատացնող փոփոխությունը օրենսդիրի դարպասից ներս չանցնի: Ահազանգում են՝ եթե մինչև հիմա, ըստ եկամտի չափի հարկվել ենք 23-36 տոկոսով, ապա հուլիսից, հարուստ թե աղքատ, բոլորս վճարելու ենք 23 տոկոսի հարկ, և դա՝ սպասվող թանկացումների ֆոնին: