Լրահոս
Առողջապահական
22:42
06.05.19
168

Սեռական դաստիարակություն կամ անդաստիարակություն

 Հայաստանում սեռական դաստիարակության մասին հերթական հանրային քննարկումը նոր հասարակական հիստերիա է առաջացրել: Անչափահաս երեխաների ծնողների համար տպագրված ձեռնարկի շնորհանդեսը մի քանի քաղաքացիներ տապալեցին՝ այն հիմավորմամբ, թե նախաձեռնության հեղինակները՝ սեռական դաստիարակության անվան տակ փորձում են ԼԳԲՏ համայնքի քարոզ անել: Գրքի շնորհանդեսի տապալումը դատապարտել էր սոցապ նախարարը ու աղմուկ հանած ձեռնարկը հրապարակել ֆեյսբուքի իր էջում՝ փորձելով ցրել գրքի բովանդակության շուրջ կասկածները: Սակայն նախարարի այս քայլը ավելի խորացրեց մտահոգությունները, որ նախաձեռնության հեղինակները անկեղծ չեն: