Լրահոս
Իրավական
23:28
12.06.19
145

«ՍԴ դիմելու որոշումը վերաքննիչում բողոքարկելու մեխանիզմ չկա»

ՍԴ-ում Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը կարծում է, որ վերաքննիչ դատարանը կմերժի դատախազության բողոքը, քանի որ Սահմանադրական դատարան դիմելու որոշումը վերաքննիչում բողոքարկելու որևէ իրավական մեխանիզմ գոյություն չունի: Ինչպես գիտեք, Երևանի ընդհանուր իրավասության դատարանը կասեցրել էր Քոչարյանի և մյուսների գործը և ուղարկել Սահմանադրական դատարան՝ դրա սահմանադրականությունը ստուգելու: Դատախազությունը կարծում է, որ դատարանը չպետք է նման բան արեր, քանի որ Սահմանադրական դատարանը այս գործով հայտնել է, որ դատարանները կարող են մեկնաբանել սահմանադրական նորմերը: Արամ Վարդևանյանը նշում է, որ մեկնաբանել՝ դատարանները իհարկե կարող են, բայց , եթե կա սահմանադրականության հիմնավոր կասկած, ապա ոչ թե կարող են, այլ պարտավոր են դիմել սահմանադրական դատարան: