Լրահոս
Իրավական
22:52
21.06.19
121

Սահմանադրությունը քաղաքական քմահաճույքներով չի մեկնաբանվում

Չնայած Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված աբսուրդային իրավիճակին, դատարանն այսօր սովորական ռեժիմով աշխատել է: Ընդ որում, այսօր քննության է ընդունել Ռոբերտ Քոչարյանի դիմումներ և դատաքննության օր նշանակել՝ օգոստոսի 29-ը: Նախօրեին Սահամադնադրական դատարանի դատավոր ընտրված Վահե Գրիգորյանը խորհրդարանի ամբիոնից իրեն հռչակել էր դատարանի նախագահ: Դրանից հետո ՙԻմ քայլը՚ խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը Հրայր Թովմասյանին խորհուրդ էր տվել այլեւս չմտնել Սահմանադրական դատարան որպես նախագահ: Թովմասյանն այսօր գնացել է դատարան: