Լրահոս
Իրավական
23:01
15.05.19
192

Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարությունը

Այսօր երկրորդ նախագահի և մյուսների դատավարության ընթացքում Քոչարյանի փաստաբաններից Հայկ Ալումյանը դատարանում հրապարակել է հատվածներ մարտի մեկի գործով Սերժ Սարգսյանի, պաշտոնաթող գեներալ Արշակ Կարապետյանի ցուցմունքներից: Կարապետյանի ցուցմունքները մեղադրող կողմը միջնորդեց, որ ներկայացվեն՝ դռնփակ, սակայն դատարանը միջնորդությունը մերժեց: Արշակ Կարապետյանը 2018-ի դեկտեմբերին նշանակվել էր Փաշինյանի խորհրդական: Այդ ժամանակ մամուլը գրեց, որ Կարապետյանը այդ պաշտոնը ստացել է Քոչարյանի դեմ ցուցմունք տալու համար: