Լրահոս
Միջազգային
17:54
26.01.22
120

Ռուսաստանը նպաստում է ճգնաժամային իրավիճակների խաղաղ կարգավորմանը, այդ թվում Լեռնային Ղարաբաղում. Լավրով

Img default alt hy

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանն ակտիվորեն նպաստում է ճգնաժամային իրավիճակների խաղաղ, դիվանագիտական կարգավորմանը տարբեր տարածաշրջաններում՝ այդ թվում նաև Լեռնային Ղարաբաղում, Սիրիայում և այլուր:

Լավրովն այս մասին ասել է Պետդումայի «Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքականության արդիական հարցերի մասին» թեմայով լիագումար նիստում իր ունեցած ելույթում:

«Մենք ակտիվորեն նպաստում ենք ճգնաժամային իրավիճակների խաղաղ քաղաքական և դիվանագիտական կարգավորմանը տարբեր տարածաշրջաններում, լինի դա Լեռնային Ղարաբաղը, Սիրիան, Լիբիան, Աֆղանստանը, արաբա-իսրայելական կոնֆլիկտը, իրավիճակը՝ Կորեական թերակղզում, Իրանի միջուկային ծրագրի շուրջ»,- ասել է Լավրովը:

Ըստ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի՝ նման ջանքերը նպաստում են աշխարհում իրավիճակի ընդհանուր բարելավմանը, հաստատում են ռուսական կողմի՝ որպես հուսալի միջազգային գործընկերոջ հեղինակությունը: