Լրահոս
Հայաստան
15:56
19.03.21
69

Ռազմական դրությունը մինչև ընտրություններ կհանվի. Ալեն Սիմոնյան

Img default alt hy

Ռազմական դրությունն առաջիկայում կհանվի: Լրագրողների հետ զրույցում թեմային անդրադարձավ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:

«Կարծում եմ, մինչև ընտրությունները մենք ռազմական դրությունը կհանենք», - ասաց նա:

Հիշեցնենք, որ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարություն էր տարածել, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները կկայանան հունիսի 20-ին: