Լրահոս
Իրավական
22:28
17.05.19
135

Քոչարյանի փաստաբանները համաձայն չեն դատախազի հակափաստարկներին

Հայաստանում վտանգված է երաշխավորության ինստիտուտը: Այսօր հայտարարել են Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները: Նրանք կարծում են, որ Գլխավոր դատախազությունը սովետական մոտեցմամբ է աշխատում՝ կալանքի տակ պահելով այս կամ այն գործով անցնող մեղադրյալներին: Երկրորդ նախագահի փաստաբանները համարում են, որ 2008-ի մարտյան իրադարձություններից հետո զինծառայողներին գումար բաժանվել է ո՛չ գաղտնի: Հղում են անում Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հրապարակած փաստաթղթին: Մեղադրող դատախազը, երեկ դատարանում խոսելով այս փաստի մասին, փորձել էր տպավորություն ստեղծել,թե դա արվել է գաղտնի: Լրագրողների հետ այսօրվա հանդիպմանը՝ փաստաբանները նաև հրապարակել են այն տեսանյութը, որը երեկ դատավորը չէր թույլատրել ցուցադրել նիստի ընթացքում: