Լրահոս
Իրավական
12:56
18.05.19
165

Քոչարյանի պաշտպանի հրատապ դիմումը՝ ՀՀ ղեկավարությանը


Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը կհրապարակի Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու փաստաբանների միջնորդության վերաբերյալ որոշումը: Առավոտյան իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը ֆեյսբուքով կոչ է արել համախմբվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրի մոտ ու  «Ստիպել դատավորին, որ Ռոբերտ Քոչարյանի գործով արդար որոշում կայացնի, չփոխի կալանքը»:

Ըստ պատագամավորի գրառման՝ ինքը տեղեկություններ ունի, թե դատավորը ճնշումների տակ այսօր ուզում է փոխել երկրորդ նախագահի խափանման միջոցը: Հայկ Սարգսյանն այս գրառումը մոտ մեկ ժամ անց հեռացրել է իր էջից, բայց այն հասցրել է տարածվել համցանցում: Այս կապակցությամբ ասուլիս է հրավիրել Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը: Նա հայտարարել է, որ սա ամենաբիրտ ճնշումն է դատարանի վրա: Ալումյանը անահապաղ դիմում է երկրի նախագահին, վարչապետին, գլխավոր դատախազին, ոստիկանապետին և բարձրագույն դատական խորհրդին: