Լրահոս
Իրավական
18:40
18.06.19
142

Քոչարյանի գործով դատական նիստը՝ լարված մթնոլորտում


Վերաքննիչ քրեական դատարանում այսօր շարունակվել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքից ազատելու եւ գործը Սահմանադրաական դատարան ուղարկելու որոշման դեմ բողոքների քննությունը: Դատավոր Արմեն Դանիելյանը մերժել է ինքնաբացարկի բոլոր միջնորդությունները, որոնք ներկայացրել էին Քոչարյանի պաշտպաններն ու տուժածների իրավահաջորդի ներկայացուցչը: Դատավարությունն այսօր թեժ է եղել: Լեզվակռիվ է սկսել դատավորի եւ փաստաբանական խմբի միջեւ: Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի խոսքով դատավորը գործը վարում է դատավարական անհասկանալի կանոններով, քմահաճույքներով: Ալումյանը առարկություն է հայտնել դատավորի գործողությունների դեմ, սակայն դատավոր Դանիելյանը հայտարարել է, թե թույլ չի տա փաստաբանին խոսել իր հետ զուգահեռ: Դրան հետեւել է Հայկ Ալումյանի կտրուկ պատասխանը՝ թե չհամարձակվեք ընդհատել: Փաստաբանը նկատել է, որ ինքնաբացարկումներից այն կողմ գործի քննությունը առաջ չի գնացել: Այսօր բավականին լարված է նաեւ դատարանի բակում, որտեղ ինչպես միշտ հավաքվել են Քոչարյանի աջակիցներն ու նրանց ընդդիմախոսները: Բակո Սահակյանի գլուխը ցխելու հայտնի հայտարարությամբ հայտնի ակտիվիստ Ջիվան Աբրահամյանը ասել է, որ եթե դատարանը չի կարողանում արդարադատություն իրականացնի, ապա իրենք պետք է պարալիզացնեն դատարանի աշխատանքը: