Լրահոս
Հասարակական
17:04
27.01.22
598

Քերոբյանը չի հիշում՝ Պապիկյանի հարսանիքին իրենից QR կոդ պահանջե՞լ են, թե ոչ

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր չի ցանկացել պատասխանել՝ հունվարի 22-ին «Փարավոն» ռեստորանում կայացած Սուրեն Պապիկյանի հարսանիքին իրենից ու իրենցից՝ առհասարակ, QR կոդ պահանջե՞լ են, թե՞ ոչ։

Ասաց՝ տեղեկություն չունի, թե ով է ցույց տվել QR կոդ։

«Hraparak.am»-ի հարցին՝ ինքը QR կոդ ցույց տվե՞լ է, Քերոբյանն ասաց․ 

«Ես երկու օր առաջ հրապարակային պատվաստվել եմ բուստերով, և դրա մասին բոլորը գիտեն, և իմ ցույց տալու իմաստը բացարձակ չկար»։

Հարցրինք՝ չե՞ն պահանջել իրենից QR կոդ, քանզի պարտավոր էին պահանջել, նախարարն ասաց․ 

«Ճիշտն ասած՝ չեմ հիշում»։